YEREVAN
ՈՍԿԵ ՇՂԹԱ
⬡ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Այս շղթան՝ «Երևան» կախազարդով (Հայաստանի մայրաքաղաքի անվանումը), պատրաստված է գոթական ոճով՝ հայկական տառերով, Liberated բրենդի կողմից։ Այս դիզայնը դարձել է բրենդի և ժամանակակից երիտասարդության համար խորհրդանշական մոդել, ուստի մենք պատասխանատվությամբ մոտեցանք փաթեթավորման մշակմանը։
ԼՈՒԾՈՒՄ
Ճիշտ մատուցելու համար որպես հիմնական հարթակ ընտրեցինք մատվի սև թուղթ, որի վրա լաքով տպագրվեց բրենդի դրոշմը։ Երկրորդ հարթակը պատրաստվեց սպունգից՝ շղթայի համար նախատեսված խորշով։ Կողքերին տեղադրվեցին «Անկախության սերունդ՝ ազատության ոգով» գրառումները՝ հայերեն և անգլերեն։ Երրորդ հարթակը պատրաստվեց նույն թղթից, որի վրա սվեդ էր փակցված, ինչպես նաև ամրացվեց հատուկ բռնակ, որպեսզի հեշտությամբ դուրս բերվի կախազարդի հարթակը։ Հենց այս փափուկ հարթակի վրա ամրացվելու է ոսկյա կախազարդը, որպեսզի այն չվնասվի։ Շղթան, կախազարդից դուրս եկող կլոր բացվածքների օգնությամբ, իջնում է դեպի առաջին հարթակ՝ անցնելով երկրորդի անցքի միջով և ամրացվում է ջերմային սեղմման միջոցով։ Փաթեթը փակվում է հաստ թղթից պատրաստված սահող կափարիչով և մետաղական ստիկերով՝ բրենդի դրոշմով։
ԱՐԴՅՈՒՆՔ
Մենք համադրել ենք գործնականությունը, անվտանգությունը և մինիմալիզմը՝ ստեղծելով հուսալի փաթեթավորում զարդերի պահպանման համար։ Նման փաթեթավորման մեջ արտադրանքը ապահովագրված է քերծվածքներից ու վնասումից։ Չափերը օպտիմիզացված են այնպես, որ այն հեշտությամբ տեղավորվի ձեռքի մեջ։ Դիզայնը ստեղծվել է մինիմալիստական ոճով՝ հաշվի առնելով բրենդի ոճային առանձնահատկությունները։
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎ