Պայմաններ
և դրույթներ
Աշխատանքային կանոնակարգ
և կողմերի պարտավորությունները
1. Վճարման կարգ
- Աշխատանքները սկսվում են
50% կանխավճարից հետո: - Վերջնական նյութերը հանձնվում են ամբողջական վճարումից հետո:
- Վճարումը կարող է իրականացվել բանկային փոխանցմամբ, վճարային հարթակներով կամ կանխիկ (համաձայնությամբ):
2. Ժամկետներ
- Աշխատանքային ժամկետները սահմանվում են անհատական՝ կախված նախագծի ծավալից:
- Եթե հաճախորդի
արձագանքը ուշանում է ավելի քան
3 աշխատանքային օր, պրոեկտը անցնում է հաջորդ փուլ
3. Խմբագրումներ
- Խմբագրման փուլերի քանակը 2.
- Լրացուցիչ խմբագրումները
վճարվում են՝ 30,000 դրամ / ժամ սակագնով:
4. Նյութերի փոխանցում
- Վերջնական
ֆայլերը տրամադրվում են
հետևյալ ձևաչափերով՝ .ai,.pdf,.svg,.png,.mp4
և այլ ըստ պահանջի:- Նյութերը պահպանվում են
Beezy Space ամպային
համակարգում մինչև 1 տարի նախագծի ավարտից հետո:
5. Նախագծի չեղարկում
- Հաճախորդի կողմից
նախագծի չեղարկման դեպքում՝
Կանխավճարը վերադարձի
ենթակա չէ: - Եթե նախագիծը չեղարկվում է
սկսված լինելուց հետո, պետք է վճարվեն արդեն կատարված
փուլերը: - Եթե նախագիծը չեղարկվում է
Beezy Branding-ի կողմից (հիմնավորված պատճառով), վճարված և չտրամադրված ծառայությունները
վերադարձվում են:
6. Պորտֆոլիոյի իրավունքներ
- Beezy Branding-ը
պահպանում է իրավունք՝ ներկայացնելու կատարված նախագիծը պորտֆոլիոյում, սոցիալական ցանցերում
և օրինակների տեսքով, եթե
այլ բան գրավոր չի
համաձայնեցվել:
7. Կոմունիկացիա
-
Պաշտոնական
հաղորդակցությունը
կատարվում է մեսենջերներով: -
Հաճախորդի պատասխանը
սպասվում է 2 աշխատանքային
օրվա ընթացքում։ Այս ժամկետը գերազանցելու դեպքում
գործընթացը համարվում է հաճախորդի կողմից
դադարեցված:
8. Բովանդակության և նյութերի պատասխանատվություն
Հաճախորդը պատասխանատու է տրամադրված տեքստերի, պատկերների, լոգոների և այլ նյութերի իրավական օգտագործման համար: Beezy Branding-ը պատասխանատվություն չի կրում հեղինակային իրավունքի խախտումների համար, եթե նյութերը տրամադրվել են հաճախորդի կողմից :
9. Տպագրական պատասխանատվություն
Beezy Branding-ը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի տպագրական սխալների, գունային շեղումների կամ արտադրական թերությունների համար: Տպագրությունից առաջ հաճախորդը պարտավոր է ստուգել և հաստատել վերջնական ֆայլերը,բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ամենը իրականացվում է հեղինակային վերահսկողության ներքո ։
10. Արտակարգ ուշացումներ
Beezy Branding-ը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ուշացման համար, եթե դրանք պայմանավորված են տեխնիկական խափանումներով, ինտերնետի խնդիրներով, հիվանդությամբ, բնական աղետներով կամ այլ վերահսկողությունից դուրս հանգամանքներով: Նման դեպքերում ստուդիան պարտավորվում է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել հաճախորդին և առաջարկել աշխատանքների վերսկսման նոր ժամանակացույց :
11. Աշխատանքային ժամեր և հասանելիություն
Հաղորդակցությունը և նախագծային աշխատանքները իրականացվում են աշխատանքային օրերին և ժամերին: Արտաժամյա կամ շտապ նախագծերը կարող են ունենալ հավելյալ արժեք (նախապես համաձայնեցնելով պատվիրատուի հետ):.
12. Սկզբնական կոնցեպտների իրավունքներ
Հաճախորդին փոխանցվում է միայն վերջնական հաստատված տարբերակը: Մերժված կամ չընտրված կոնցեպտների հեղինակային իրավունքները մնում են Beezy Branding-ին :
13. Աշխատանքների ամբողջականություն և փոփոխություններ
Beezy Branding-ը պատասխանատվություն չի կրում աշխատանքի որակի և տեխնիկական անխափանության համար, եթե վերջնական ֆայլերը ենթարկվել են փոփոխության հաճախորդի կամ որևէ երրորդ անձի կողմից: Ցանկացած միջամտություն՝ բնօրինակ ֆայլերի կառուցվածքին կամ դիզայնին, ազատում է ստուդիային հետագա երաշխիքային պարտավորություններից :
14. Բրենդային ուղեցույցների պահպանում և կոնսիստենտություն
Beezy Branding-ը պատասխանատվություն չի կրում բրենդի վիզուալ միասնականության խաթարման համար, եթե հաճախորդը կամ երրորդ կողմը չեն հետևում տրամադրված բրենդային ուղեցույցներին (Brand Guidelines): Վերջնական համակարգի ոչ ճիշտ կիրառումը չի կարող դիտարկվել որպես ստուդիայի կողմից մատուցված ծառայության որակի թերություն :