ADRIATICO
⬡ 3D ԵՎ ՄՈՈՒՇՆ
```
Adriatico-ն ժամանակակից և բարձրակարգ համալիր է, որը գտնվում է անմիջապես Ադրիատիկ ծովի ափին՝ Բար քաղաքի կենտրոնում։ Համալիրն առաջարկում է բացառիկ հանգստի և ապրելակերպի հնարավորություն՝ միավորելով ժամանակակից հարմարավետությունը, բնական գեղեցկությունը և բարձրակարգ սպասարկումը։
Կազմակերպությունը ուներ հետևյալ խնդրը.
Ինչպե՞ս հետաքրքրված այցելուներին և պոտենցիալ հաճախորդներին առավել մանրամասն և վիզուալ կերպով ներկայացնել համալիրի բոլոր տարածքները:
համալիրի ամբողջական պատկերը անհրաժեշտ էր մատուցել հստակ, գրավիչ և հեշտ հասանելի ձևով, որպեսզի այցելուները կարողանան ինքնուրույն գնահատել տարածքների չափը, դիզայնը և հարմարությունները:
Մեր թիմը ստեղծեց 3D տեսահոլովակ, որի նպատակն է մանրամասն ներկայացնել Adriatico-ի բոլոր տարածքները: Տեսահոլովակը ընդգրկում է շենքի տարածքը,հետևի այգին իր լողավազանով և շրջակա միջավայրով: Յուրաքանչյուր դետալ ստեղծվել է ճշգրիտ՝ հստակ ու տեսողականորեն գրավիչ կերպով, որպեսզի դիտողը հստակ պատկերացնի համալիրի ամբողջական տարածքը և ստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:
Տեսահոլովակը ոչ միայն թույլ է տալիս այցելուներին տեսնել տարածքները, այլև օգնում է նրանց՝ Ստեղծել ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչպես են կազմակերպված բնակելի և հանգստի տարածքները: