Hermosa Cosmetics & Perfumes-ը
բացեց իր նոր մասնաճյուղը Yerevan Mall-ում,
և անհրաժեշտ էր հանրությանը տեղեկացնել դրա մասին՝ միաժամանակ գրավելով
լսարանի ուշադրությունը։
Պահանջ
• Ստեղծել լուծում, որը հանրությանը կտեղեկացնի նոր բացված
մասնաճյուղի մասին։
• Ներկայացնել բրենդը իր ֆիրմային ոճով
• Աշխատանքը պետք է լիներ հոլովակ, որը հեշտությամբ
կհասկանան և կհիշեն դիտողները։
Ի՞նչ արեցինք մենք
Մեր թիմը մշակեց 3D մոուշն հոլովակ, որը համադրում է իրական
միջավայրը և 3D անիմացիան՝ ձևավորելով մեկ հոլովակում
հետաքրքրական և հիշվող տեսողական պատմություն։ Աշխատանքը իրականացվել է սկսած գաղափարային փուլից մինչև վերջնական իրագործում, ապահովելով, որ բոլոր դետալները համապատասխանեն բրենդի տեսլականին։
Արդյունքը
Այս նախագիծը լավագույն կերպով լուծեց խնդիրը, որտեղ տարածքը վերածվում է տեսողական պատմության, գրավում ուշադրություն և ընդգծում բրենդի ոճը։
.
Կրեատիվ ղեկավար՝
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ