ԲՐԵՆԴԻՆԳ HOOKAHYAN
⬡ ԲՐԵՆԴԻՆԳ
Սկզբնական գաղափար և խնդիր
Մեզ դիմեց հաճախորդը մեծ և հետաքրքիր գաղափարներով՝ ստեղծելու համար Lounge Bar Երևանի կենտրոնում՝ հիմնված հեղինակային կոկտեյլների և նարգիլեի մշակույթի վրա։ Ի սկզբանե կարևոր էր այցելուներին տեղեկացնել, որ սա ավելին է, քան պարզապես բար կամ նարգիլե․ հանգստի համար հատուկ ստեղծված տարածք՝ առաջարկվող բարձրակարգ ծառայությամբ և հայկական ոգով։ Նախագիծը նախատեսված էր նաև որպես ապագա միջազգային մոդելի հիմք, ինչը նշանակում էր, որ յուրաքանչյուր տարր՝ վերնագրից մինչև տեսողական ոճ, պետք է լիներ եզակի, ճանաչելի և մաշտաբային։
Անվանում և մշակութային ոճ
Սկզբում զբաղվեցինք անվան ընտրությամբ։ Շուկայի հետազոտություն անցկացնելուց և ոլորտի համաշխարհային միտումները վերլուծելուց հետո ուսումնասիրեցինք մի շարք ուղղություններ, որոնք կարող էին արտացոլել թե՛ արտադրանքը, թե՛ ծագումը։ Վերջնականապես ընտրվեց Hookahyan անունը՝ որը կազմված է «Hookah» բառից (հիմնական արտադրանք) և «yan» վերջածանցից, որը հաճախ հանդիպում է հայկական ազգանուններում և խորհրդանշում է մշակութային ինքնությունը։ Անունը հիշվող է, հեշտ արտասանելի միջազգային շուկայում և յուրահատուկ՝ բավարարելով այն պահանջը, որ գրանցված չլինելով պատրաստ լինի միջազգային ցանկացած երկրում հանդես գալ, միևնույն ժամանակ պահպանելով իր ինքնությունը։
Լոգոն որպես հիմնական խորհրդանիշ
Լոգոն պետք է լինի անմիջապես ճանաչելի, հստակ կապված բրենդի ոլորտի և ֆունկցիոնալ տարբեր ձևաչափի հետ՝ ներառյալ փոքր թվային նշանները։ Մենք մշակեցինք մինիմալիստական բառային նշան՝ պարզ և ժամանակակից տառատեսակով, և ինտեգրեցինք խորհրդանշական տարր՝ ստիլիզացված ածուխի ամանը նուրբ ծխի գծով։ Այս մոնոգրամը իդեալական աշխատում էր, թե՛ որպես ինքնուրույն պատկերակ, և թե՛ ամբողջ լոգոյի մի մաս։ Մենք նաև ստեղծեցինք ձեռագրային ոճի ենթագրություն «Lounge Bar»-ի համար, որը տվեց յուրահատկություն և ամրապնդեց բրենդի մթնոլորտը։ Արդյունքում ստացվեց լոգո, որը արտացոլում է ճանաչելիություն, էմոցիոնալ տրամադրություն և տեսողական հարմոնիա։
Տեսողական ինքնություն և ոճ
Տեսողական համակարգը ստեղծվել է բրենդի ինքնությունը յուրաքանչյուր կետում արտահայտելու համար։ Մենք սկսեցինք տառատեսակներից, որոնք համընկնում էին լոգոյի հետ, ապահովելով թե՛ ընթեռնելիություն, թե՛ ժամանակակից հնչողություն։ Հաջորդը գույներն էին, նյութերը, տեքստուրաները և ձևանմուշները։ Հիմնական գունապնակ — սև և սպիտակ — արտացոլում է մաքրություն և հավասարակշռություն։ Երկրորդական երանգները — բնական փայտը և կանաչապատությունը — հաղորդում են հարմարավետություն և հանգստացություն։ Մետաղական երանգների և կրաքարի մոխրագույնի ընդգծումները տալիս են ժամանակակից զգացողություն և հիշեցնում են Հայաստանի քարե ժառանգության մասին։
Մենք նաև նախագծեցինք կրկնվող ամանի խորհրդանշական տարր որպես ձևանմուշ, որը արտացոլվում է հայելային կերպով՝ ստեղծելով դեկորատիվ մոտիվ՝ ներշնչված բազմամշակութային ոճից։ Ծրագրային տարրերը մշակվել են լոգոյի ծխի ոճով՝ ձեռագործ, մետաղական հպումով՝ ամբողջական դարձնելով բրենդի տեսողական միջավայրը։
Եզրափակում — Մշակութային բրենդ՝ միջազգային հնարավորություններով
Hookahyan-ը պարզապես բրենդ չէ՝ դա մշակութային կամուրջ է հայկական ինքնության և ժամանակակից Lounge մշակույթի միջև։ Մենք ստեղծեցինք բրենդավորման հիմք, որը հարմար է մեծամաշտամբ կիրառման համար, էմոցիոնալ առումով ազդեցիկ և համահունչ։ Անունից մինչև ամենափոքր գրաֆիկական տարր՝ բրենդը հստակ արտահայտվում է առանց բացատրության՝ հրավիրելով այցելուներին հանգստանալ, շփվել և վերադառնալ։ Սա այն նախագիծն է, որտեղ բրենդավորումը չհետևեց կոնցեպտին — այն դարձավ կոնցեպտ։