2 COMPONENT CUP
⬡ 3D ԵՎ ՄՈՈՒՇՆ
Նոր հայկական նախագիծը նպատակ ունի բարելավել մեր առողջությունը, քանի որ ըմպելիքներ արտադրողները այժմ կարող են խուսափել վտանգավոր քիմիական նյութերի օգտագործումից՝ ժամկետի երկարացման համար։ Մեր ստուդիան ստեղծել է 3D վիդեո, որը արդյունավետ կերպով ցուցադրում և ընդգծում է արտադրանքի բոլոր առավելությունները։
Նորարարական արտադրանքը բաժակ է, որը բաժանված է երկու մասի․ վերին մասը պարունակում է հեղուկ, իսկ ստորին մասը՝ փոշի։ Հնարավոր կոմբինացիաները բազմազան են՝ ջուր, մեղր, կաթ, սուրճ և այլ տարբերակներ։ Կոմպոնենտները բաժանելով՝ արտադրանքի պահպանման ժամկետը նվազագույնը տաս անգամ ավելանում է՝ առանց որևէ քիմիական հավելումների անհրաժեշտության։
Բաժակի ներսում կոմպոնենտները մեկը մեկից առանձնացված են ֆոլգայով, իսկ խառնելու համար անհրաժեշտ է մատը մտցնել բաժակի ստորին մասում գտնվող հատուկ անցք։ Թափահարելուց հետո կոմպոնենտները համաչափ խառնվում են, որի արդյունքում ստացվում է թարմ պատրաստված ըմպելիք։